211652_close_icon
views-count1141 դիտում article-date 22:36 01-11-2026

Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթել է WTA Challenger թենիսի մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դարձել է Իտալիայի Կուրմայոր քաղաքում անցկացվող WTA-125 շարքի մրցաշարի հաղթող, գրում է ArmSport.am-ը։

Մրցաշարի եզրափակչում հայ թենիսիստուհին երկու սեթում հաղթել է 6:3, 6:4 հաշվով․ նրա մրցակիցը գերմանացի Նոմա Նոհա Ակուգեին էր։

Չարաևան այս պահին կանանց վարկանիշում 100–րդն է։

Այս հաղթանակից հետո սպասվում է, որ հայ թենիսիստուհին բավականին կբարելավի իր դիրքերը վարկանիշը։

Հիշեցնենք, որ Չարաևան նախկինում ներկայացրել է Ռուսաստանը, իսկ այս տարվա հուլիսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Նմանատիպ նյութեր