«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է խոշոր գործարարին. վճիռ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժել է խոշոր գործարար Դավիթ Երեմյանի հայցը ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի՝ զրպարտության և 6 մլն դրամ փոխհատուցման պահանջով։
Գործը վերաբերում էր «Ժողովուրդ» օրաթերթում և ArmLur.am հրապարակված նյութին, որտեղ նշվել էր, որ «բիզնեսմենը Գլխավոր դատախազի հետ ճաշի է մասնակցում՝ օգտվելով նրա անպատժելիության հովանավորությունից։ Այդ կադրերից հետո վերհիշեցինք Դավիթ Երեմյանին պատկանող բիզնեսներին առնչվող աղմկահարույց դեպքերը, թե ինչպես են կարճվել նրան առնչվող գործերը»։ Հրապարակման մեջ օգտագործվել էին ձևակերպումներ, այդ թվում՝ «նորօրյա օլիգարխ», ինչպես նաև քննադատական դիտարկումներ հնարավոր ազդեցությունների և անպատժելիության մասին։
Ինչ էր պահանջում հայցվորը
Դավիթ Երեմյանը պնդում էր, որ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Նա դատարանից պահանջում էր՝
• հրապարակայնորեն հերքել հրապարակված տեղեկությունները,
• բռնագանձել 6 000 000 դրամ ոչ նյութական վնաս,
• փոխհատուցել 180 000 դրամ պետական տուրք,
• բռնագանձել 1 500 000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն։
Դատարանի առանցքային իրավական եզրակացությունները
Դատարանի համար վճռորոշ է եղել հետևյալ հարցը՝ արդյոք վիճարկվող արտահայտությունները հանդիսանում են փաստացի տվյալներ, թե՞ գնահատողական դատողություններ։
Դատարանը եկել է հստակ եզրահանգման՝ վիճարկվող ձևակերպումները գնահատողական դատողություններ են, որոնք հիմնված են հանրային նշանակություն ունեցող իրադարձությունների վրա և ներկայացնում են հեղինակի քննադատական կարծիքը։
Վճռում առանձնացվել է, որ գնահատողական դատողությունների ճշմարտացիությունը ապացուցման ենթակա չէ։ Այս մոտեցումը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված պրակտիկային, մասնավորապես՝ Lingens v. Austria գործով ձևակերպված սկզբունքին, ըստ որի՝ փաստերի գոյությունը կարող է ապացուցվել, մինչդեռ գնահատողական դատողությունները չեն կարող ենթարկվել նույն չափանիշներին։
Դատարանը նաև հղում է կատարել Prager and Oberschlick v. Austria գործին, որտեղ արձանագրվել է, որ լրագրողական ազատությունը ներառում է նաև որոշակի չափազանցումների և սուր ձևակերպումների հնարավորություն։
Ինչու «նորօրյա օլիգարխ» արտահայտությունը զրպարտություն չի համարվել
Դատարանը հատուկ անդրադարձել է «օլիգարխ» բառին՝ նշելով, որ հայերեն բացատրական բառարաններում այն նկարագրվում է որպես խոշոր տնտեսական ազդեցություն ունեցող անձի բնութագրում։ Հետևաբար, այն ինքնին չի պարունակում կոնկրետ ապացուցելի փաստական մեղադրանք, այլ հանդիսանում է քաղաքական-հասարակական գնահատական։
Այսպիսով, դատարանը եզրակացրել է, որ տվյալ բնորոշումը չի կարող դիտվել որպես իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալ։
Վնասի բացակայություն
Զրպարտության պարտադիր տարրերից մեկը իրական վնասի առկայությունն է։ Դատարանը արձանագրել է, որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որ հրապարակումից հետո իր գործարար համբավը կրել է կոնկրետ, չափելի վնաս։ Ընդգծվել է, որ միայն սուբյեկտիվ դժգոհությունը բավարար չէ զրպարտության փաստը հաստատելու համար։
Դիտավորության բացակայություն
Դատարանը նաև նշել է, որ չի ապացուցվել պատասխանողի կողմից հայցվորի հեղինակությունը դիտավորությամբ արատավորելու նպատակ։ Հրապարակումը գնահատվել է որպես լրագրողական գործունեության շրջանակում արված քննադատական վերլուծություն։
Արդյունքը
Դատարանը ամբողջությամբ մերժել է՝
• զրպարտության ճանաչման պահանջը,
• հրապարակային հերքման պահանջը,
• 6 000 000 դրամ փոխհատուցման պահանջը,
• դատական ծախսերի բռնագանձման պահանջները։
Լրագրողական հաղթանակ
Այս վճիռը կարևոր նախադեպ է խոսքի ազատության պաշտպանության տեսանկյունից։ Դատարանը հստակ տարանջատել է փաստացի տվյալն ու գնահատողական դատողությունը և վերահաստատել, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ սուր քննադատությունը պաշտպանված է Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի չափանիշներով։
Տեղեկացնենք, որ գործում «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի շահերը ներկայացրել է փաստաբան Սերգեյ Ոսկանյանը, որի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված էր գնահատողական դատողությունների պաշտպանվածության և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի վրա։
Վճիռը ևս մեկ անգամ արձանագրում է․ ժողովրդավարական հասարակությունում խոսքի ազատությունը ներառում է նաև սուր քննադատություն, իսկ յուրաքանչյուր քննադատություն զրպարտություն չէ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: