2625 դիտում
10:52 29-11-2018
«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է «Միկշին» ընկերության հետ դատական վեճում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ՝ Միխայիլ Հարությունյանի ընտանիքին պատկանող «Միկշին» ընկերության հետ դատական վեճում: Դեռ այս տարվա մարտին «Միկշին»-ը դատական հայց էր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, թե իբր մենք զրպարտել ենք նրանց: Ու սա այն դեպքում, երբ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը լուսաբանել էր կառավարության շենքի մոտ «Միկշին» ընկերության դեմ քաղաքացիների բողոքի ցույցը, ավելի ուշ մեկնաբանությունների համար դիմել այդ ընկերությանը` չստանալով պատասխան:
Եվ ահա «Միկշին» ընկերությունն այս ամենը համարել էր զրպարտություն, դիմել դատարան: Օգոստոսին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Ներսիսյանը մերժել է «Միկշին» ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:
Դրանից հետո ընկերությունը վճիռը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բայց այստեղ ևս նրանք պարտվել են. Վերաքննիչ դատարանը մերժել է ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Այս գործով նախագահող դատավորը եղել է Լ.Գրիգորյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1282 դիտում
07:51 27-01-2024
«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է DJ Վակցինային եւ Արսեն Թորոսյանին. վճիռ․ «Ժողովուրդ»
5013 դիտում
18:49 05-06-2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճում նոր խաղացող կա. ria.ru
1595 դիտում
13:57 17-02-2016
ՀԷՑ-ի պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը լույս չի տեսել
Այս բաժնից
2203 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9148 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am