211652_close_icon
views-count1015 դիտում article-date 20:00 18-02-2026

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փետրվարի 18-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասվում է Ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր