«Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ թե ընդդիմությանը, այլ ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակությանը» ․ Aravot.am
Aravot.am-ը գրում է․
«Այն, ինչ անում է այս մարդը, քաղաքացիական պատերազմի կոչ է, որովհետև իր պայքարը ընդդիմադիր պատգամավորների դեմ չէ, իր պայքարը, իր կռիվը ամբողջ ընդդիմադիր ժողովրդի դեմ է»․ «Առավոտի» զրուցակիցն է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։
«Ալիևի սահմանադրությունն է, որը պիտի ամեն գնով անցկացնի։ Ցանկացած խոչընդոտ վերացնելու է, հիմա, եթե այս պահին ընդդիմությունն է խոչընդոտը, պիտի ընդդիմությանը վերացնի»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։ Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն հայտարարել է ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու մտադրության մասին, իսկ ընդդիմադիր գործիչների տներում խուզարկությունները, կրկին կալանավորումները դրա դրսևորումներից են։ Նիկոլ Փաշինյանը նաեւ օրերս հիշեցրեց 2019 թվականի հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, երբ, իշխանությունը, դարձյալ իր գլխավորությամբ, ցույց արեց, շրջափակեց Ազգային ժողովը և ստացավ խորհրդարանը լուծարելու, նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր համար ցանկալի համաձայնությունը։ Նա վստահեցրեց՝ իշխանությունն այս անգամ ևս պատրաստ է կիրառել տարբեր գործիքներ՝ իր նպատակին հասնելու համար։
«Հայաստանում չի գործում օրենք, որովհետև վերարտադրված իշխանությունը անօրինական բռնաճնշումների, աննախադեպ վախի ճանապարհով գործում է օրենքից դուրս՝ բոլոր առումներով։ Իշխանությունն ունի մի նպատակ, ինչը ապացուցել է ութ տարի շարունակ՝ Հայաստանում սպասարկել թշնամի պետությունների շահերը։ Այս պահին այդ պետություններին պետք է, որպեսզի Հայաստանը ընդունի Սահմանադրությունը՝ առանց Անկախության հռչակագրի, իրենց հարմար շարադրանքով, իրենց հարմար ձևակերպումներով, և դրան հասնելու համար Հայաստանում այդ երկրներին սպասարկող ուժը անելու է ամեն ինչ»,- ասում է զրուցակիցս։
Ավելին՝ սկզբնաղբյուրում․