211652_close_icon

Սանդրո Պերկովիչ. Եթե հաղթահարենք այս փուլը, ամբողջ Երեւանով կվազենք

views-count679 դիտում article-date 19:33 18-02-2026
Բոլորս հավատում ենք մեզ: Չեմ սիրում խոստումներ տալ, խոստանում եմ, որ վաղը երկրպագուները հպարտ կգնան տուն: Մրցակցին շատ ենք հարգում, բայց մեր ուժերին էլ ենք հավատում:

Այս մասին նախախաղային ասուլիսում ասել է Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը:

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոա» Երեւանում կմրցի Նիդերլանդների «ԱԶ Ալկմար» հետ:

«Վաղվա խաղին պատրաստ ենք ֆիզիկապես, մտովի եւ հոգեպես, ինչը ցույց կտանք մարզադաշտում:
Բոլորս հավատում ենք մեզ, մեր հաջողությանը: Մրցակցին շատ ենք հարգում, բայց մեր ուժերին էլ ենք հավատում: Եռանդով մարզվել ենք վերջին 6-7 շաբաթների ընթացքում:

Երկու կարեւոր հանդիպում ունենք այս փուլը հաղթահարելու համար. 180 րոպե է եւ կարեւոր չի առաջին խաղը տանն է, թե դրսում: Ցանկացած դրական ելք մեզ համար լավ արդյունք է: Ամեն ինչ որոշվելու է հաջորդ շաբաթ Նիդերլանդներում:

Մեր հաղթաթուղթը թիմն է եւ այն ինչ ցույցադրելու ենք խաղադաշտում: Մեր հաղթաթուղթը նաեւ այն մթնոլորտն է լինելու, որն ապահովելու են երկրպագուները:

Իսկապես պատմական օր է լինելու հայկական ֆուտբոլի համար, առաջին անգամ եվրոպական ֆուտբոլ է լինելու Երեւանում: Հուսանք դրական արդյունք կունենանք: Ես տեսնում եմ, թե իմ թիմն ինչ խանդավառությամբ է տրամադրված վաղը խաղադաշտ դուրս գալուն:

Մենք լավ պատրաստված ենք եւ լավագույնս հանդես կգանք:

Նմանատիպ նյութեր