211652_close_icon

Եթե մենք ուզում ենք հաղթել «Ռիեկա»-ին, ապա մեր առավելագույնը պետք է ցույց տանք. Սանդրո Պերկովիչ

views-count415 դիտում article-date 19:15 01-10-2025
Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոնից խիզախ խաղ է ակնկալում:

«Եթե մենք ուզում ենք հաղթել «Ռիեկա»-ին, ապա մեր առավելագույնը պետք է ցույց տանք խաղադաշտում: Շատ կարևոր է, որ առաջիկա խաղին մասնակցող բոլոր ֆուտբոլիստները խիզախ լինեն: Այս մոտեցմամբ մենք դրական արդյունքի կհասնենք խաղադաշտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:

Պերկովիչի կարծիքով` «Ռիեկա»-ն համալրված է բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներով: 
«Այնքան, որքան հարգում եմ նրանց, այդքան էլ հավատում եմ մեր բարձրորակ ֆուտբոլիստներին: Լիահույս եմ, որ իմ ֆուտբոլիստները շարունակաբար կմնան նույն բարձր մակարդակի վրա նաև առաջիկայում»,- հավելեց նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Երևանում կմրցի խորվաթական «Ռիեկա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին ժամը 20:45-ին:

Նմանատիպ նյութեր