211652_close_icon

Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա

views-count598 դիտում article-date 14:35 18-02-2026
Արցախում Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից է պայթել ականի վրա։
 
Ինչպես հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը, 2000 թ. ծնված Վասիֆ Ֆիզուլի օղլու Չոբանովը պայթել է հակահետևակային ականի վրա: Պայթյունի հետևանքով նա տարբեր վնասվածքներ է ստացել ձախ ձեռքի և դեմքի շրջանում:
 
Չոբանովը տեղափոխվել է շրջանային կենտրոնական հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Ասկերանի շրջանի Մխիթարաշեն (Մուխթար) գյուղի տարածքում:

Նմանատիպ նյութեր