Ավստրալիայում 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել թանգարանից հին եգիպտական ցուցանմուշներ գողանալու համար
Քվինսլենդի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել 52-ամյա տղամարդուն այն բանից հետո, երբ ավստրալական պատմական թանգարանից գողացվել էին եգիպտական կատվի քանդակն ու թանկարժեք արտեֆակտներ, հայտնում է NBC News-ը։
Կասկածյալը մեղադրվում է ուրբաթ վաղ առավոտյան Բրիսբենից հյուսիս գտնվող Քաբուլչուրի աբբայության գեղարվեստի և հնագիտության թանգարանի պատուհանը կոտրելու և հնագույն գտածոներով փախուստի դիմելու մեջ։
Իշխանություններն արագորեն վերադարձրել են գողացված գանձերը, այդ թվում՝ 2600 տարեկան փայտե կատվին, 3300 տարեկան վզնոցը, մումիայի դիմակն ու մումիայից հանված օձիքը։
Ըստ ոստիկանության տեղեկության, զբոսաշրջային ֆուրգոնում կատարված խուզարկությունից հետո բոլոր գողացված իրերը վերադարձվել են. դրանք ունեն չնչին վնասվածքներ, իսկ արտեֆակտների մեծ մասն անվնաս է։
Երկուշաբթի նա պետք է կանգնի Քլիվլենդի մագիստրատների դատարանի առաջ։