Հրդեհ՝ «Առինջ մոլ»-ում գտնվող հայտնի ջահերի սրահում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առինջ մոլ»-ում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Առինջ մոլ»-ի թիվ 304 տաղավարում, որն ավելի շատ հայտնի է ջահերի վաճառքի սրահ, և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «Առինջ մոլ»-ի աշխատակիցները։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։