211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Աշտարակում «Toyota»-ն անցել է խաչմերուկը, բախվել բնակչի քարե շինությանը ու մասամբ փլուզել այն․ հավաքված քաղաքացիները ասում էին, որ մեքենան միշտ շահագործվել է «օրենքով գողի» կողմից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3841 դիտում article-date 23:35 12-02-2026
Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աշտարակ քաղաքում ավտովթար է տեղի ունեցել և վարորդը լքել է վթարի վայրը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արգամ Մելիքյանի և վաշտի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Պարեկները Աշտարակ քաղաքի Երևանյան, Սիսակյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում  հայտնաբերել են «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը բախվել է շինության պատին և փլուզել որոշ հատված ։

Այս պահին պարեկները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի համայնքային ոստիակնները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունը, ինչպես նաև արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։

Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ նշված ավտոմեքենան միշտ շահագործվել է ինչ որ օրենքով գողի կողմից ու հիմա այդ տեղեկությունը նույնպես համայնքային  ոստիկանները ու պարեկները պարզում են։ 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր