42967 դիտում
18:10 19-06-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Honda»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. կա վիրավոր. վթարի պատճառներից մեկը մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Պավլիկ Լ.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Ալափարս-Արզական ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Թաթուլ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և օրվա պատասխանատու հերթապահ, նույն գումարտակի 1-ին դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էրիկ Իսաղուլյանն ու Մհեր Շահնազարյանը:
Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հեթրապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում պարեկները տեղեկություն են ստացել, որ վթարի պատճառներից մեկը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, որի վարորդը՝ Սամվել Հովհաննիսյանը, դեպքի վայրից չի հեռացել, նրա մեքենան այնտեղ է եղել:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+