Կսահմանվեն պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի կառուցվածքի միասնական նվազագույն պահանջներ
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 12–ի նիստում ընդունել է որոշում՝ պետական մարմինների պաշտոնական կայքերի կառուցվածքի, տեխնիկական գործունակության, բովանդակության մատչելիության և տեղեկատվական անվտանգության նկատմամբ ներկայացվող ժամանակակից պահանջներին համապատասխանող իրավակարգավորումների ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված։
Նախատեսվում է սահմանել պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի կառուցվածքի, ոճի, մատչելիության, տեխնիկական կատարողականի և տեղեկատվական անվտանգության միասնական նվազագույն պահանջներ՝ հիմնված «Հենակետ» դիզայն համակարգի և միջազգային լավագույն փորձի վրա։
Որոշման ընդունումը կնպաստի պետական կայքերի հստակ ձևավորմանը, հարմարավետ նավարկելիությանը, կապահովվի տեղեկատվության բովանդակության առավել մեծ հասանելիություն քաղաքացիների (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց) համար, ինչպես նաև՝ կնպաստի պետական տեղեկատվական ակտիվների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։ Միաժամանակ կձևավորվի կայքերի մշտադիտարկման, սպասարկման և թարմացման միասնական մշակույթ։