3413 դիտում
14:52 08-09-2022
Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի համար կսահմանվեն նոր պահանջներ
Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը հավանություն ստացավ Կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նախագծով ցանկանում են սահմանել ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին վերաբերող պահանջները: Նկարագրվել է, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենան մեքենաների առուվաճառքի գործընթացները:
«Վերցրել ենք տարբեր երկրների փորձը, փորձել ենք ունենալ քաղաքակիրթ շուկայի պատկեր: Դրա համար սահմանվել են տարրական չափորոշիչներ՝ սկսած շուկայի տարածքից, չափից, որը սահմանվել է 5 հեկտար: Սահմանվել է, որ այնտեղ պետք է լինեն բազմաթիվ ծառայություններ՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում ոչ միայն մեքենա գնել, վաճառել հնարավոր լինի, այլ նաև հնարավոր լինի մաքսազերծել այն, տեղում հաշվառում իրականացնել, պետհամարանիշներ ստանալ»,- ասաց նախարարը:
Սահմանվել են մի շարք այլ չափորոշիչներ ևս, օրինակ՝ շուկա այցելող քաղաքացիների համար հատուկ ավտոկայանատեղիներ պետք է սահմանվեն:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ տեսակետ հայտնեց, որ որոշման ընդունումը կօգնի ոստիկանության գերծանրաբեռնվածությունը մի փոքր թեթևացնելուն:

Նմանատիպ նյութեր
888 դիտում
14:58 26-01-2015
Երևանի շինհրապարակները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նոր պահանջներ կսահմանվեն
Այս բաժնից
829 դիտում
19:26 03-02-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին
865 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում