843 դիտում
14:58 26-01-2015
Երևանի շինհրապարակները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նոր պահանջներ կսահմանվեն
Երևան քաղաքում իրականացվող կառուցապատման աշխատանքներում շինարարական հրապարակների կահավորումը քաղաքային միջավայրին ավելի համահունչ դարձնելու նպատակով անցկացված մասնագիտական քննարկումների արդյունքում առաջարկվել է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ լրացուցիչ պայմաններ սահմանել՝ նախագծերում հստակ ներառելով մի շարք գործոններ: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Մասնավորապես առաջարկվել է ներառել շինարարական հրապարակների պատնեշի չափերի և տեսքի, պատնեշից դուրս ժամանակավոր կառուցվող անցուղիների ու դրանց լուսավորության, ինչպես նաև վերամբարձ կռունկների և արդեն կառուցված հարկերի գիշերային լուսավորության ապահովման պայմանները: Բացի այդ, նախատեսվում է շինարարական հրապարակից դուրս ճանապարհային լրացուցիչ նշանների տեղադրում, կառուցապատվող օբյեկտների երկաթբետոնե կմախքի կառուցմանը զուգահեռ փողոցներին անմիջապես հարակից հատվածներում արտաքին լրացուցիչ պաշտպանիչ շերտերի ստեղծում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել և գործընթացը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:
«Շինարարական հրապարակների կազմակերպման հարցում մենք պետք է որդեգրենք նոր աշխատաոճ: Խիստ հսկողություն է պետք սահմանել գործընթացի նկատմամբ և շինարարական կազմակերպություններից հետևողականորեն պահանջել պահպանել սահմանված չափորոշիչները: Այստեղ անելիքներ կան նաև շինարարական փաստաթղթերի տրամադրման ընթացքում: Կառուցապատողների հետ բացատրական և խորհրդատվական աշխատանքներ տարեք՝ հնարավորին սեղմ ժամկետում Երևան քաղաքում այս նոր մշակույթը ձևավորելու և տեսանելի արդյունք ունենալու համար»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Բնակչության, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ այս ուղղությամբ 77 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքն ու պարբերաբար հանրությանը ներկայացնել այն հասցեները, որտեղ աղբը կուտակվում է չնախատեսված վայրերում, դատարկ աղբարկղերի կողքին:
«Մենք պետք է բոլորս միասին պայքարենք այս արատավոր երևույթի դեմ: Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով ունեն համապատասխան լիազորություններ և պետք է ամբողջությամբ օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները ցանկալի արդյունքի հասնելու համար: Հատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահել մասնավոր տնատիրությունների հատվածները, ինչպես նաև այն հասցեները, որտեղ հաճախակի է նկատվում ոչ սահմանված վայրերում աղբի կուտակում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 172 հեռախոսազանգ: «Թեժ գծերով» բարձրացված հարցերից պատասխանվել և լուծում է ստացել 130-ը, 42 հարց դեռևս կատարման ընթացքում է:
Հայոց բանակի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում կապահովվի տոնական ձևավորում, կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Զեկուցվել է նաև, որ օրվա խորհրդին համահունչ՝ տոնական միջոցառումներ կանցկացվեն քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատություններում:
Նմանատիպ նյութեր
3365 դիտում
14:52 08-09-2022
Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի համար կսահմանվեն նոր պահանջներ
1170 դիտում
16:48 16-11-2015
Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կուսումնասիրվեն բոլոր այն շինհրապարակները, որտեղ առկա են վերամբարձ կռունկներ
1179 դիտում
21:36 05-04-2019
Շինհրապարակները պետք է լինեն կահավորված ու անվտանգ. քաղաքապետարանը նախատեսում է օրենսդրական փոփոխություններ
Այս բաժնից
787 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը