Այսօր Ջրային կոմիտեի հիմնադրման 25-ամյակն է․ ի սրտե շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին, հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, վստահաբար արձանագրելով, որ նրանց կողմից կատարված աշխատանքն անուրանալի և անգնահատելի է․ Սասուն Միրոյան
Ինչպես տեղեկանում ենք Սասուն Միրոյանի ֆեյսբուքյան էջից, այսօր Ջրային կոմիտեի հիմնադրման 25-ամյակն է
«2001 թվականի փետրվարի 9-ին հիմնադրվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեն (Ջրային կոմիտե):
Ջրային համակարգերի կառավարումն ու պահպանությունը, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպման խնդիրները կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված՝ Ջրային համակարգերի կառավարման մարմնի՝ Ջրային կոմիտեի կողմից։
1965-1990 թվականներին, Հայաստանում գործում էր ՀՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը, որի հիմնական գործառույթներն էին. ոռոգման, դրենաժային, ջրարբիացման համակարգերի, շատրվանող ու խորքային հորերի, ջրամբարների շահագործման, պահպանման և նորոգման աշխատանքները։ Այդ կառույցը պատասխանատու էր նաև նոր օբյեկտների կառուցման, վերակառուցման, նախագծման, ջրային հիմնահարցերի գիտահետազոտական աշխատանքների իրականացման, ինչպես նաև աղակալված հողերի աղազերծման համար:
Ի սրտե շնորհավորում եմ Ջրային կոմիտեի աշխատակազմին՝ Ջրային կոմիտեի նախագահ պարոն Aramazd Ghalamkaryan-ի գլխավորությամբ, ոլորտի ներկայացուցիչներին, հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, վստահաբար արձանագրելով, որ նրանց կողմից կատարված աշխատանքն անուրանալի և անգնահատելի է:
Լավագույն նվերը, որ կարող ենք թողնել գալիք սերունդներին, դա մեր քաղցրահամ ջուրն է»։