211652_close_icon
views-count904 դիտում article-date 15:56 08-02-2026

Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է ԱՄՆ-ի հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին

Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին և կշարունակի համակարգել իր քայլերը Ռուսաստանի և Չինաստանի հետ:

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրան-ԱՄՆ բանակցություններ են տեղի ունեցել Օմանում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

 

Նմանատիպ նյութեր