211652_close_icon

«Հըզբոլլահի» հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

views-count349 դիտում article-date 22:45 06-02-2026
 Շիական «Հըզբոլլահ» շարժման հետախուզական գործակալությունը ղեկավարող Վաֆիկ Սաֆան հրաժարական է տվել: Դրա մասին հայտնել է Janoubia պորտալը՝ հղում անելով կազմակերպության ղեկավարությանը, որը փետրվարի 6-ին բավարարել է Սաֆայի խնդրանքը:

Ըստ շարժմանը մոտ կանգնած աղբյուրների՝ Սաֆայի հեռանալը կապված է շարժման հունվարյան վերակառուցման հետ, որի ընթացքում նրա ղեկավարած հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանման լիազորությունները զգալիորեն կրճատվել են: Սաֆայի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Հուսեյն Բարադեհը, որը հայտնի է նաև որպես Հաջ Սաջիդ:

Վաֆիկ Սաֆան նախկինում ծանր վիրավորվել էր Բեյրութի կենտրոնում 2024 թվականի հոկտեմբերի 10-ին Իսրայելի ավիահարվածի ժամանակ: Նա շարժման նախկին գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահի մտերիմ գործընկերն էր և մասնակցել է միջնորդական առաքելությունների՝ ինչպես Լիբանանի ներսում, այնպես էլ արտերկրում:

Նմանատիպ նյութեր