Թուրքիայի հետախուզության ղեկավարը կարող է հրաժարական տալ. Milliyet
Թուրքական Milliyet պարբերականը, հղում անելով կառավարության իրազեկ աղբյուրներին, գրում է, որ Թուրքիայի հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը կարող է մինչև փետրվարի 10-ը հրաժարականի դիմում ներկայացնել:
Թերթի փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ Ֆիդանը մտադրվել է իր թեկնածությունն առաջադրել հունիսին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում:
Ֆիդանը հանդիսանում է հայտնի իսլամիստական շարժման հիմնադիր, Էրդողանի թիվ 1 թշնամին համարվող Ֆեթուլլահ Գյուլենի գործունեության դեմ պայքարի առանցքային դերակատարներից մեկը: