Թուրքիայի ազգային հետախուզության գործակալության ղեկավար Հաքան Ֆիդանը հաժարականի դիմում է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, հաղորդում են թուրքական լրատվամիջոները:
Ֆիդանի հրաժարականը կապված է Թուրքիայում այս տարվա հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ, որոնցում նա մտադիր է առաջադրել իր թեկնածությունը:
Ֆիդանը Թուրքիայի հետախուզության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2010թվականի մայիսի 25-ին: