Մերձավոր Արևելքի 6 երկրներ պատժամիջոցներ են սահմանել «Հըզբոլլահի» ղեկավարների դեմ
Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները նախօրեին պատժամիջոցներ են սահմանել «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչների և այն այն անձանց նկատմամբ, ովքեր աջակցություն են ցուցաբերում կազմակերպությանը: Այդ մասին հայտնել Է SPA-ն:
Ցուցակում ներառվել 10 մարդու անուն, որոնցից 5-ը շարժման ղեկավար խորհրդից են: Սառեցվելու են վերջիններիս սեփականությունը եև ակտիվները:
«Այս գործողությունները ձեռնարկվել են ԱՄՆ-ի, Ահաբեկչության ֆինանսավորման տվյալների վերլուծության և նախապատրաստման կենտրոնի (Terrorist Financing Targeting Center, TFTC) համանախագահի ու կենտրոնի մյուս մասնակից երկրների՝ Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի և Միացյալ Արաբական Էմիրությունների հետ գործընկերությամբ»,-նշված Է հաղորդագրության մեջ: