Արտակարգ դեպք՝ Երևանում. ՊԾ Երևանի գնդում ստացված տեղեկությունը հավաստի էր. Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին բախված «Toyota»-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վթարված ավտոմեքենա կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Նշված պողոտայի թիվ 15 հասցեի մոտ՝ բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին բախված վիճակում հայտնվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենա։
Տեղում նույն վաշտի պարեկներ Էդուարդ Բաղդասարյանն ու Տիգրան Մադաթյանը ծառայություն կատարելուց հետո նշված ավտոմեքենան ավտոքարշակով տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
ՊԾ Երևան քաղաքի գնդում պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք վթարի հետևանքով որևէ հիվանդանոց քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։