211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Երևանի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր. 15-րդ թաղամասում հայտնաբերվել է վնասված «Chevrolet Volt». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3322 դիտում article-date 11:03 17-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Կվարտալի՝ ժողովրդին հայտնի «կոլցեվոյում» վթարված ավտոմեքենա կա: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանն ու վաշտի հրամանատարի տեղակալ Աշոտ Ստեփանյանը:
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 
 
Նշված վայրում՝ կանաչ գազոնում, պարեկները հայտնաբերել են առջևի հատվածը վնասված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը Սիլիկյան թաղամասից դեպի 15-րդ թաղամաս ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարերին, ապա երկաթե սյանը: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: 

Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկովւմ են անհրաժեշտ միոցառումներ՝ վարորդին հայտնաբերելու և պարզելու՝ արդյոք նշված վթարի հետևանքով քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ, թե ոչ: 
 
Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր