211652_close_icon

Ի՞նչ եք արել իմ սարի պես զինվոր երեխուն, որ 1 ամսվա մեջ գոյացություն և ինսուլտ եղավ. մայրն ահազանգում է․ news.am

views-count2890 դիտում article-date 13:23 01-02-2026
Ժամկետային զինծառայողի մայրը՝ Աշխեն Տեր Հարությունյանն օգնության կարիք ունի՝ որդու բուժումը կազմակերպելու համար, գրում է news.am-ը։

«Տղաս 2025 թվականի հունվարին մեկնել է ծառայության, փետրվարին եկել է տուն, շատ լավ է եղել, իսկ մարտին արդեն իրեն տեղափոխեցին Կանազի հոսպիտալ։ Սկզբում ասացին հոգեկան խնդիրներ ունի, այնուհետեւ տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, պարզվեց, որ ինսուլտ է ստացել, նորագոյություն է հայտնաբերվել գլխում։ Հիմա ես մեծ օգնության կարիք ունեմ, որովհետեւ մեծ գումար են ուզում, որ բուժեմ։ Ի՞նչ եք արել իմ սարի պես զինվոր երեխուն, որ 1 ամսվա մեջ գոյացություն և ինսուլտ եղավ։

Պարոն վարչապետ, անձամբ ձեզ եմ դիմում, որ օգնեք, ինձ պետք է, որ բժիշկները բուժում նշանակեն։ Ինձնից 800 հազար են ուզում, որն ինձ համար մեծ գումար է»,– ասել է մայրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր