211652_close_icon
views-count1555 դիտում article-date 22:15 30-01-2026

Հունվարի 28-ից Կանադան դադարեցրել է Ռուսաստանի տարածքում վիզաների տրամադրումը

Ռուսաստանում կանադական վիզայի դիմումների կենտրոնները դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը հունվարի 28-ից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
 
«Ռուսաստանում վիզայի կենտրոնները շարունակում են բաց մնալ, բայց այլևս չեն ընդունում անձնագրեր կամ վիզայի դիմումների համար նախատեսված փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Որոշման պատճառները չեն բացատրվում: Այնուամենայնիվ Կանադայի կառավարությունը խորհուրդ է տալիս, որ Ռուսաստանի քաղաքացիները մուտքի թույլտվությունների համար դիմեն Ռուսաստանից դուրս գտնվող վիզայի կենտրոններ: 

Ռուսաստանում Կանադայի վիզայի դիմումի կենտրոններ են գործում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Դոնի Ռոստովում և Եկատերինբուրգում: 

Նմանատիպ նյութեր