Թող մեր բանակը միշտ լինի ուժեղ, մեր զինվորը՝ պաշտպանված, իսկ մեր երկիրը՝ խաղաղ ու անվտանգ․ Ռազմիկ Պետրոսյան
Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ զինվորներ, սպաներ, հայրենակիցներ,
Հունվարի 28-ը մեր բանակի ծննդյան օրն է։
Օր, որը նշանակում է խաղաղություն, խիզախություն, նվիրվածություն, ինչպես նաև զոհողություն։
Հայոց բանակը մեր արժանապատվության պահապանն է, մեր պետության անվտանգության հենասյունը և խաղաղության երաշխավորը։
Խոնարհվում եմ բոլոր այն հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն մեր պետականության պահպանման։
Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր ծառայողներին, ովքեր այսօր էլ կանգնած են հայրենիքի սահմանին՝ լուռ, բայց անսասան։
Թող մեր բանակը միշտ լինի ուժեղ,
մեր զինվորը՝ պաշտպանված,
իսկ մեր երկիրը՝ խաղաղ ու անվտանգ։
Փա՛ռք Հայոց բանակին։
Փա՛ռք մեր հերոսներին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։