211652_close_icon

Ոչինչ չէինք կարող հաղթահարել առանց ձեր նվիրվածության, աղոթքի, լռության մեջ հնչող ոգեշնչող խոսքի. Ձեզնով է գեղեցիկ մեր ազգը, ուժեղ՝ մեր բանակը, հարատև՝ մեր ընտանիքները. Ռազմիկ Պետրոսյան

views-count1252 դիտում article-date 09:12 07-04-2025
Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում Ապրիլի 7-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել կանանց:

«Սիրելի մայրեր, քույրեր, դուստրեր.

Ջերմ սրտով ու խոնարհումով շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ։

Ապրիլի 7-ը՝ մեր ժողովրդական բարոյական արժեքների խորքից եկող մի օր է, երբ ավելի բարձր ձայնով ենք արտաբերում մեր շնորհակալությունը ձեզ՝ կյանքի տված անսահման սիրո, քնքշության, հոգատարության և անմար ուժի համար։

Մայրը ընտանիքի սիրտն է, կնոջ ոգին՝ սեր, նվիրվածություն ու խաղաղություն տարածող փարոս։ Դուք եք մեր հայրենիքի ճշմարիտ արժեհամակարգի պահապանները՝ թե՛ խաղաղ ժամանակներում, թե՛ ամենածանր օրերին։

Ոչինչ չէինք կարող հաղթահարել առանց ձեր նվիրվածության, ձեր աղոթքի, ձեր լռության մեջ հնչող ոգեշնչող խոսքի։
Ձեզնով է գեղեցիկ մեր ազգը, ուժեղ՝ մեր բանակը, հարատև՝ մեր ընտանիքները։

Թող ձեր աչքերում միշտ լույս լինի, հոգիներում՝ խաղաղություն, իսկ սրտերում՝ սեր։

Նմանատիպ նյութեր