Արցախից Հայաստան տեղափոխված 67-ամյա Սլավիկ Համբարձումյանը հոգեկան առողջության կենտրոնում է․ NEWS.am
Օրերս Արցախից Հայաստան տեղափոխված 67-ամյա Սլավիկ Համբարձումյանը Նուբարաշեի հոգեկան առողջության կենտրոնում է գտնվում, հարազատները դեռևս նրա հետ հանդիպելու հնարավորություն չեն ունեցել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց նրա ազգականներից մեկը՝ Լիլիթ Սարդարյանը՝ նշելով, որ Սլավիկը հիշողության հետ կապված խնդիր ունի։
Այն մասին, որ Սլավիկ Համնարձումյանը և Արցախում գտնվող ևս 10 քաղաքացիներ Հայաստան են տեղափոխվել, հարազատները սոցիալական ցանցերից են տեղեկացել։
«Լրատվամիջոցներից տեղեկացա, զանգեցի Սոցապ նախարարության մամուլի խոսնակին, այդ ժամանակ ասացին, որ Հայաստանում է ՝ Գորիսում, մի քանի ժամից Երևան կտեղափոխվի»,–պատմեց Սլավիկի ազգականը։
Սլավիկ Համբաձումյանի հարազատները չեն հավատում, թե նա Հայաստան գալու ցանկություն հայտնած լիներ։
«Գրեթե վստահ եմ, որ ինքը չէր ցանկանա Հայաստան գալ։ Տատիկս 25 տարի Արցախում խնամում էր նրան։ Արցախի հայաթափման օրերին, տատիկիս ճանապարհել է մինչև մեքենա ու ինքը հրաժարվել է մեքենա նստել, հետ է վերադարձել իր տուն։ Մի քանի ամիս գյուղում միայնակ է ապրել, հետո բոլորին տեղափոխել են Ստեփանակերտում գտնվող մի շենք։ Մի քանի անգամ նրան փորձել են ուղղաթիռով Հայաստան բերել, նա անընդհատ փախուստի է դիմել։ Նա հիշողության հետ կապված խնդիր ուներ, իրավիճակը լավ չէր հասկանում, ամեն անգամ, երբ զանգում էինք, տատիկիս ասում էր՝ ե՞րբ ես գալու ինձ տեսնելու»,–նշեց Լիլիթ Սարդարյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում