211652_close_icon
views-count19187 դիտում article-date 11:40 01-09-2024

«Հերոսների Վերականգնողական Քաղաք» հոգեկան առողջության կենտրոնում ավարտվեց «Ամառային Ճամբար»-2024-ը․ ներկա էին զոհվածների, պատերազմի մասնակիցների և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաները, հերոսածին մայրերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

«Հերոսների Վերականգնողական Քաղաք» հոգեկան առողջության կենտրոնում իրական տոն էր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ «Ամառային Ճամբար»-2024 ավարտական միջոցառմանը ներկա էին զոհվածների, պատերազմի մասնակիցների եւ Արցախից տեղահանված ընտանիքների երեխաները, զոհվածների մայրերը։

Ամռան ընթացքում այսպիսի գեղեցիկ մթնոլորտում երեխաները վայելել էին իրենց Ամառային Ճամբարային օրերը, իսկ այսօր հրաժեշտ տվեցին ամռանը՝ մյուս տարվա հանդիպման ակնկալիքով։

Օրը հագեցած էր տարբեր խաղերով, պաղպաղակի հյուրասիրությամբ, լավաշի թխման արարողությամբ հերոսների մայրերի հետ և  հաճելի շատ անակնկալներով։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 366+
366+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր