211652_close_icon

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 134.000 դոլարին համարժեք դրամ

views-count769 դիտում article-date 17:39 26-01-2026
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 16-ի և հունվարի 20-ի վճիռներով բավարարվել են: Դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 134 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 51 միլիոն 791 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երեք անձանց՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցելու պահանջներով:

Նմանատիպ նյութեր