211652_close_icon
views-count24421 դիտում article-date 11:44 18-05-2023

Վանաձորում թունելի մոտ գտնվող մարդաբոյ փոսերը պատուհաս են դարձել վարորդների համար․ մինչ պատասխանատուները Լոռու մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի վրա «բոչկա են գլորում», պարեկները դարձել են փոսալցողներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է՝ Վանաձոր-Ալավերդի Մ6 ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում գտնվող մի քանի մետրանոց թունելի սկզբնամասում մարդաբոյ փոսերը մի իսկական պատուհաս են դարձել վարորդների համար։ Մինչդեռ պատասխանատուները վանաձորցիներին մոլորեցնում են, ասելով, թե՝ մեղավորները Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանն են։

Նշված փոսերի պատճառով գրեթե ամեն օր ավտոմեքենաներ են վնասվում, տեղի են ունենում նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության չինովնիկները գործ անելու փոխարեն, փորձում են իրենց մեղքը բարդել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի վրա։

Սակայն երեկ հերթական անգամ մի քանի  ավտոմեքենաներ գիշերային ժամերին՝ արտաքին լուսավորության չգործելու պատճառով ընկել են փոսը, կոտրել ավտոմեքենաների անվահեծանները։ Այդ մասին տեղեկանալով, Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանը գոնե հողաշերտով լցրել են փոսը։ 

Մինչ այդ մի քանի անգամ հոշաղերտով այդ մարդաբոյ փոսերը լցրել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։

Մնում է՝ նախարար Գնել Սանոսյանը մի հատ հանձնարարական տա, ու ճանապարհն սպասարկող ընկերությունը կվերացնի թերությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր