211652_close_icon

Ֆրանսիան Ուկրաինային մատակարարել է մինչև 500 կմ թռչող ԱԹՍ-ներ

views-count1321 դիտում article-date 23:57 25-01-2026
Ֆրանսիական EOS Technologie ընկերությունը Ուկրաինային է մատակարարել Rodeur 330 հարվածային անօդաչու թռչող սարքերի փոքր քանակություն, որոնք ունեն մինչև 500 կմ թռիչքի շառավիղ և կարող են օդում մնալ հինգ ժամ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում անելով France 24-ին ։

Ընկերության գործադիր տնօրեն Ժան-Մարկ Զուլիանին հայտարարել է, որ արևմտյան արտադրողների համար Ուկրաինային անօդաչու սարքեր տրամադրելը հնարավորություն է դրանք փորձարկել դաշտում։ Նա հավելել է, որ պատերազմի ժամանակ ուկրաինացիները «ձեռք են բերել աշխարհում եզակի փորձ»։

Rodeur 330-ը կարող է հավաքվել 10 րոպեում, օդում մնալ մինչև 5 ժամ, զարգացնել մինչև 120 կմ/ժ արագություն և բարձրանալ մինչև 5 կմ, հաղորդում է ուկրաինական NV հրատարակությունը։

Զուլիանիի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական գործողությունների համար, Եվրոպան կարող է դրանք օգտագործել «որպես վահան», իսկ Ուկրաինան՝ «որպես սուր»։

Նմանատիպ նյութեր