211652_close_icon
views-count1225 դիտում article-date 22:06 15-02-2024

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային մատակարարել 1 մլն անօդաչու թռչող սարք. Ստոլտենբերգ

Tert.am-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային մատակարարել 1 մլն անօդաչու թռչող սարք՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։

«Քսան երկիր նաև համաձայնել է մասնակցել ականազերծման կոալիցիային»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Բացի դրանից՝ Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություններին կոչ է արել ավելի արագ զինամթերք արտադրել Կիևին մատակարարելու համար: Նա կարծիք է հայտնել, որ դա անհրաժեշտ է հակամարտության պայմաններում:

Գլխավոր քարտուղարը հայտնել է նաև Լեհաստանում Ուկրաինայի զինված ուժերի համար ուսումնական կենտրոն ստեղծելու՝ ՆԱՏՕ-ի երկրների մտադրության մասին:

Նմանատիպ նյութեր