211652_close_icon

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ ճանապարհի մերկասառույցի պատճառով 51-ամյա վարորդը «Վիլիս»-ով կողաշրջված հայտնվել է ձնակույտերի մեջ․ օպերատիվ են գործել փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count8284 դիտում article-date 13:26 04-01-2026
Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151 կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Մարտին Ջ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենանով ճանապարհի մերկասառույցի պատճառով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Ավագյանը և Վալերի Մարտիրոսյանը։

Փրկարարները ու պարեկները նախ ուղղել են ավտոմեքենան, այնուհետև փրկարար ծառայության ավտոմեքենայով քարշակելով դուրս բերել երթևեկելի գոտի։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր