211652_close_icon

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հայտնաբերվել են ընձառյուծի թարմ հետքեր

views-count727 դիտում article-date 11:45 23-01-2026
ՇՄՆ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) համագործակցության շրջանակում համատեղ մշտադիտարկման աշխատանքների ընթացքում արձանագրվել են ընձառյուծի թարմ հետքեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ ՊՈԱԿ-ի ու ԲՀՀ մասնագետները ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» կառավարման ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում են կենդանական աշխարհի մշտադիտարկում։

Առաջին օրվա արդյունքը՝ ընձառյուծի առաջին թարմ հետքը»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր