Վինիսիուսի պատճառով Ալոնսոն զրկվեց «Ռեալում» իր աշխատանքից․ Կարագեր
Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան, ներկայում հայտնի ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը սուր քննադատության է ենթարկել «Ռեալի» առաջատարներից Վինիսիուսին։
YouTube-յան CBS Sports Golazo ալիքի եթերում Կարագերը հայտարարել է, որ հենց բրազիլացին է դարձել թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի պաշտոնանկության հիմնական պատճառը։
«Վինիսիուսը թիմի գլխավոր խնդիրն է։ Հենց նրա պատճառով Ալոնսոն զրկվեց «Ռեալում» իր աշխատանքից։ Ես քաջատեղյակ եմ, թե ինչպես է գործում այդ մեխանիզմը, մարզչի հեռացման պատճառը հենց նա է», – նշել է Կարագերը։
Հիշեցնենք, որ Ալոնսոյի հեռանալուց հետո ակումբի ղեկը ստանձնել է Ալվարո Արբելոան։ Վինիսիուս Ժունիորի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։