953 դիտում
18:12 05-10-2015
Ջեյմի Կարագեր. Կլոպը «Լիվերպուլի» նոր մարզիչ պետք է դառնա
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել, որ Բրենդան Ռոջերսի պաշտոնանկությունից հետո «Լիվերպուլի» հաջորդ մարզիչը պետք է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լինի:
«Այո, Յուրգեն Կլոպը: Իհարկե, Անչելոտին ֆանտաստիկ մարզիչ է, բայց այդ աշխատանքը պետք է տալ էներգետիկ մարդու, որն ապացուցելու բան ունի:
Կլոպը ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ կարող է կրկնել այն հաջողությունը, որին հասավ «Բորուսիայի» հետ, երբ Գերմանիայի առաջնությունում հաղթեց «Բավարիային», իսկ Եվրոպայում՝ «Ռեալին»:
Ներկա պահին «Լիվերպուլը» թոփ-ակումբ չէ, բայց մտադիր է վերականգնել իր դիրքերը: Կլոպն ունի էներգիա և եռանդ, որպեսզի ընդունի այդ մարտահրավերը: Դա իսկական հեղաշրջում կլիներ:
Թիմի տերերը պետք է ճիշտ որոշում կայացնեն: Մենք տեսանք Կոմոլիի, Դալգլիշի, Ռոջերսի նշանակումները, որոնք դժվար էր հաջող համարել: Եկել է ճիշտ որոշում կայացնելու ժամանակը», ասել Կարագերը:
Նմանատիպ նյութեր
4405 դիտում
19:28 12-09-2018
Ջեյմի Կարագեր. Ռեշֆորդը պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»
1933 դիտում
20:08 04-08-2022
Ջեյմի Կարագեր. Եվրոպայում Ռոնալդուն այլևս ոչ մեկին պետք չէ
1976 դիտում
22:50 11-05-2022
Եթե Մանեն փորձի հեռանալ, ինձ հետ գործ կունենա. Ջեյմի Կարագեր
Այս բաժնից
2548 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2917 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2902 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն