211652_close_icon
views-count283 դիտում article-date 21:53 30-03-2026

Ռոմարիոն ընտրություն է կատարել Յամալի և Վինիսիուսի միջև

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոմարիոն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի և Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի միջև։

«Վինիսիո՞ւս, թե՞ Յամալ. ես կընտրեի Լամինին։ Ինձ ավելի հոգեհարազատ է այս երիտասարդը։ Յամալը համաշխարհային ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկն է։ Համոզված եմ, որ նա ապշեցուցիչ կարիերա կունենա», — բրազիլացու խոսքերն է մեջբերում Daily Post Nigeria-ն։

Նմանատիպ նյութեր