«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյի Կարագերը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին խորհուրդ է տվել փոխել ակումբը:
«Լուկակուն Ռեշֆորդից ավելի լավ է խաղում և չեմ տեսնում, որ նա կարողանա մոտենալ բելգիացու մակարդակին:
Հիշո՞ւմ եք, թե ինչպես Լուկակուն «Չելսիից» հեռացավ «Էվերթոն»: Դա նրան օգնեց դառնալ թոփ-հարձակվող և ի վերջո տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ռեշֆորդը պետք է հեռանա «Յունայթեդից»: Նա չի ձգում նրան, որպեսզի Լուկակուից հաջող հանդես գա, որպեսզի «ՄՅՈւ»-ի կենտրոնական հարձակվող լինի:
Մարկուսը պետք է խաղա հաջորդ շաբաթ: Նա առայժմ թոփ-հարձակվող չէ, սակայն կարող է 23-24 տարեկանում այդպիսին դառնալ, ինչպես դա Լուկակուն արեց», ասաց Կարագերը: