211652_close_icon

Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զnհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային. նախագիծն ընդունվեց

views-count790 դիտում article-date 11:04 20-01-2026
Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։

Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը։ Հեղինակները Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանն են։ 

«Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային»,- գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նմանատիպ նյութեր