Խմելու ջրի խողովակը 20 օրից ավելի է՝ վնասվել է ու ջուրը թափվում է ոռոգման «կանալը», ինչի պատճառով 450-ից ավելի ընտանիք ջուր չունի. «Վեոլիա ջրի» պատասխանատուն բնակչին ասել է՝ «Փող ճարի, տրակտորով քանդենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքին հարակից՝ ժողովրդին հայտնի Զովունի-Եղվարդ ճանապարհին՝ «Սեմուր ընդ Կո» ընկերության դիմաց՝ Երևանյան խճուղու Արզնի կանալի հարևանությամբ գտնվող այգեգործական տարածքում ապրող բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին:
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«20 օր է՝ ջրի մի կաթիլ անգամ չենք ստանում, մինչդեռ ամառվա այս տապին «Վեոլիա ջուր»-ը, ըստ մեզ հետ կնքած պայմանագրի, պարտավոր է ջրով ապահովել մեզ, բայց ո՞ւմ ենք ինչ ասում:
20 օրից ավելի է՝ ահազանգում ենք «Վեոլիա ջուր», ասում խնդիրը, բայց ոչ մի դրական պատասխան:
Մեր կողմից կատարեցինք որոնողական աշխատանքներ և հայտնաբերեցինք, որ կանալի հարևանությամբ անցնող խմելու ջրի խողովակը վնասված է և ջուրն անխնա հոսում է դեպի ջրատարը:
Դրա համար էլ երևի ջուրը չի հասնում բնակիչներին:
Էս վթարված ջրագծի համար տեղեկացրինք «Վեոլիա ջրի» Եղվարդի մասնաճյուղի ղեկավարությանը, սակայն նրանք ոչինչ չձեռնարկեցին, փոխարենը ասում են, թե ծառը խանգարում է, այն պիտի հեռացվի, բայց, եղբա՛յր, ծառը ի՞նչ կապ ունի, ծառը խանգարում է՝ կարող եք ծառի կողքով ջրի խողովակ անցնկացնել, եղածը մի քանի մետր է, բա դրա համար արժի՞ մոտ 400-500 բնակչի ամառվա էս շոգին սպանեք, սպանելը էլ ո՞նց ա լինում, հլը 1 օր թող «Վեոլիա ջրի» պատասխանատուները խմելու ջուր չունենան, ի՞նչ կանեն: Երևի դրա պատասխանը միայն իրանք գիտեն, բայց որ էս խնդիրը պետք է հրատապ լուծվի, հակառակ դեպքում արդեն «նադայել» ենք եղել, մանավանդ «Վեոլիա ջրի» Եղվարդի պաշտոնյաներին դիմելով:
Ու մենք վճարումները կանոնավոր կատարում ենք, իսկ Եղվարդի «Վեոլիա ջրի» պաշտոնյան ասում է, թե տրակտորը ճարեք, բերեք փողը տվեք, թող քանդի, եղբայր, էդ տրակտորի տեղը մենք էլ գիտենք, քանդելու ձևն էլ գիտենք, անգամ՝ սարքելու, բայց հենց տրակտորով փորձենք վթարը նորոգել, կգաք բոլորիս «Լինչի դատաստանին» կհանձնեք:
Էնքան տներ կան, որ անջուր են մնացել, իսկ այդ տներում ամենաքիչը 3, ամենաշատը՝ 7, 8, 9 մարդ է ապրում, ու էդ մարդկանց մատների վրա «Վեոլիա ջրի» Եղվարդի մասնաճյուղը խաղացնում ա, ի՞նչ ա՝ ուզում եք դիմենք ամենակտրուկ միջոցների՞, հավատացե՛ք, դրան էլ ենք ընդունակ, բայց հիմա որպես խնդրանք ու նախազգուշացում, խնդիր լուծեք, «լոլոներ» մի կարդացեք, մենք էդ «լոլոները» շատ ենք լսել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի վերաբերյալ «Վեոլիա ջուրը» պարզաբանում է ուղարկել SHAMSHYAN.com-ին, որը ներկայացնում ենք ստորև.
«Եղվարդի տարածքում խնդրի հետ կապված տեղեկացնում ենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության ջրագծի այդ հատվածում առկա է 2 ծառ և շինություն, ինչի պատճառով այս պահին երբևէ վթարավերացման աշխատանք անել ուղղակի հնարավոր չէ։ Ընկերությունը դիմելու է քաղաքային իշխանություններին, որպեսզի իրականացնեն քանդման աշխատանքներ` վթարը վերացնելու համար»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։