TRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի ՀՀ-ում, երթուղիները որոշենք, այսօրվանից պետք է պատրաստվենք. Նիկոլ Փաշինյան
Մենք՝ որպես պետություն, չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ: Մենք նոր՝ քայլ-քայլ սովորում ենք, և այդ պրոցեսը չափազանց կարևոր է: Մեր լեզվամտածողության մեջ հաճախ չենք նկատում կոնֆլիկտի տրամաբանության ընդլայնված ներկայությունը: Շատ փոքր և դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր ենթագիտակցություն, և սա նորմալ է, քանի որ 35 տարի այլ տրամաբանության մեջ ենք եղել՝ ձեզ հայտնի պատճառներով: TRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, երթուղիները որոշենք, կառուցապատման իրավունքները, հողի օգտագործումը, շինարարությունների թույլտվությունները: Այսօրվանից պետք է պատրաստվենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով և ժամկետներով իրականացնենք: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կառավարության անունից տարածվեց TRIPP իրագործման շրջանակի համատեղ հայտարարությունը: Կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք այդ հայտարարության նշանակությունը, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո՝ սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը շրջանակային մակարդակում լուծվում է, ու որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը»,- նշել է նա: