Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մերկասառույց ճանապարհի պատճառով բախվել են «Mercedes GLE 63»-ը, «Toyota»-ն, «Nissan Xterra»-ն, «Nissan Sentra»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մարագար-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60 կմ հատվածում բախվել են «Mercedes GLE 63» մակնիշի, «Toyota» մակնիշի, «Nissan Xterra» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Արման Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաչագան Մանուկյանը և Տիգրան Բարսեղյանը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։