Ավտովթար՝ Արագածոտնի մարզի Ապարան-Շենավան-Հարթավան խաչմերուկում. բախվել են «Nissan Sentra» ու «Opel»-ը․ ճանապարհը եղել է մերկասառույց․ վիրավորին հիվանդանոց է տեղափոխվել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 10-ին, ճանապարհը ձյան շերտից չմշակելու հետևանքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարան-Շենավան-Հարթավան գյուղերն իրար կապող խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած Nissan Sentra մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Արարատ Տ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Անուշ Ք.-ն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի կողմից իր ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արայիկ Ղազարյանը և Տիգրան Հովսեփյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի դիտարկմանը, որ ճանապարհն ամբողջությամբ աղ ու ավազ էր լցված, քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարից հետո է ճանշինը ժամանել ու աղ ու ավազ լցրել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։