Կրակոցներ՝ Շիրակի մարզում. Գյումրիում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ. 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Շիրակի մարզում և կան վիրավորներ։ Այդ օրը ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Շիրակի մարզի քրեական ոստիկանները մարզային վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալեքսան Նորսոյանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկատվություն տալու, քանի որ գտնվում են անգիտակից վիճակում, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորներին են Շիրակի մարզի բնակիչներ 28-ամյա Կարեն Հ.-ն, 26-ամյա Ռաֆիկ Շ.-ն և 24-ամյա Ալբերտ Դ.-ն։
Դեպքի փաստով Շիրակի մարզի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ՀՀ քր. օր. 44-155 հոդ. 1-ին մասի և 297 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Շիրակի մարզի քրեական ոստիկանները, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 2-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան և Ավետիք Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն Ռաֆիկ Շ.-ի, Ալբերտ Դ.-ի, Կարեն Հ.-ի և մյուս կողմից Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սուրեն Ա.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել վերջինների ուղղությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Սուրեն Ա.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։