245232 դիտում
13:02 27-12-2019
Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. Աշտարակի գերեզմանատանը հնչել են կրակոցներ. կա 1 զոհ, բժիշկն էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում ոստիկանության Աշատարկի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի, վարչությա պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Պապյանի դին, իսկ նշված վայրից Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ազդոսկրի դիստալ մետաէպիֆիզի, ձախ ոլոքի պարոքսիմալ մետաէպիֆիզի ներհոդային բաց հրազենային կոտրված» վնասվածքով Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 34-ամյա Հակոբ Փայամջյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, վարչութան պետի տեղակալլ Գագիկ Առաքելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ու դատախազի տեղակալ Գագիկ Հարությունյանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «ՏՈԶ-34» տիպի 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սպանվածն ու վիրավորը բարեկամներ են: Սպանվածը Աշտարակում հայտնի է «Պլոտնիկ Սամվել» մականվամբ, վիրավորը աշխատում է Աշտարակում գործող «Լիլի Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ և, ըստ նախնական տեղեկություների, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ս. Պապյանը 2 անգամ կրակոցներէ արձակել Հ. Փայամջյանի ուղղությամբ, որից հետո նույն հրացանով ինքնասպան է եղել:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մահացածին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 36 NF 942 համարանիշի ավտոմեքենան:
Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները:
Քննչական աշխատանքները ղեկավարող ՀԿԳ ավագ քննիչ Կ. Կարապետյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային:
Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպավող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «Աշտարակ» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15577 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35825 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց