211652_close_icon

Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձի

views-count1447 դիտում article-date 15:55 05-01-2026
Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձի, հաղորդում է France Info-ն:

Նրանք համացանցով լուրեր են տարածել, որ Ֆրանսիայի նախագահի կինը տղամարդ է եղել: Մեղավոր ճանաչվածների թվում են ՏՏ ոլորտի մասնագետներ, անշարժ գույքի գործակալ, ուսուցիչ և սոցիալական աշխատող։

Դատարանի կողմից նշանակված առավելագույն պատիժը ութ ամիս պայմանական ազատազրկում էր։ Մեղադրանքի կողմը նախկինում մեղադրյալների համար միջնորդել էր վեց ամսից մինչև մեկ տարի պայմանական ազատազրկում։

Նմանատիպ նյութեր