211652_close_icon
views-count2803 դիտում article-date 14:58 04-08-2014

Դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին

Դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ: Վճռի կայացումը դեռ շարունակվում է: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին է հայտնում LifeNews-ը: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չի անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել է երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր