Չինաստանի դատարանը 55 մարդու մեղավոր է ճանաչել ահաբեկչություն նախապատրաստելու մեջ
Չինաստանի դատարանը 55 մարդու մեղավոր է ճանաչել ահաբեկչության, անջատողականության և սպանությունների մեջ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Նրանցից 3-ը դատապարտվել են մահապատիժի:
Դատապարտվածների մեծ մասը ույգուրներ են Սինցզյան-Ույգուրիի շրջանից, ովքեր դավանում են մահմեդականություն:
Երեկ հաղորդվել էր, որ ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 2 տոննա պայթէուցիկ նյութ, իսկ ավելի ուշ իրավապահ մարմինները բերման էին ենթարկել շուրջ 200 ծայրահեղականների: