211652_close_icon
views-count41280 դիտում article-date 22:12 02-09-2022

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. կոտրել են Վարդենիկ վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքին տեղադրված տեսախցիկն ու պատուհանի երկշերտ ապակին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել Վարդենիկ գյուղի բնակիչ, 48-ամյա Արմեն Ավետիսյանից, ով հայտնել է, որ գիշերը քարով հարվածել և կոտրել են Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավարի աշխատավայրի շենքի տեսախցիկն ու երկրորդ հարկի պատուհանի երկշերտ ապակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները և ըստ տեղեկությունների՝ նշված արարքը կատարելու կասկածանքով որոնվում է նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Բայանդուր Մ.-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին՝ վարույթ նախաձեռնելու համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ա. Ավետիսյանը Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավարն է:

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր